Դիբալա․ Մեսսիի հետ նույն թիմում խաղալը բարդ է

Դիբալա․ Մեսսիի հետ նույն թիմում խաղալը բարդ է

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոստովանել է, որ իր համար բարդ է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ խաղալ Արգենտինայի հավաքականում։

-Մեսսին և ես նույն դիրքում ենք հանդես գալիս։ Նրանից շատ բան կարող եմ սովորել՝ ֆուտբոլային ինտելեկտ, թիմակիցների տեղաշարժը տեսնելու ունակություն։ Ապագայում այդ ամենն ինձ համար շատ կարևոր կլինի։

Իհարկե, Մեսսիի նման թիմակից ունենալը մեծ հաջողություն է, սակայն նրա հետ խաղալը բարդ է, քանի որ նույն դիրքում ենք հանդես գալիս։ Ամեն դեպքում, հենց ես պետք է հարմարվեմ և փորձեմ այնպես անել, որ Լեոն իրեն հարմարավետ զգա խաղադաշտում,- Դիբալայի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում