Գերմանական երազանք. Նագելսմանի խոստովանությունը
Նմանատիպ
«Հոֆենհայմի» 30-ամյա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Eurosport-ի եթերում հայտնել է, թե որն է նրա մարզչական երազանքը:
«Իմ երազանքներում «Բավարիան» մեծ դեր է խաղում: Երկար տարիներ բնակվել եմ Մյունխենում: Շուտով իմ կինն ու երեխաները տեղափոխվելու են այդ քաղաք: Մենք Մյունխենում տուն ենք կառուցում, այն մեզ համար հարազատ քաղաքի պես է: Ես ծնվել եմ Լանգսբերգե ամ Լեխեում, որը մոտ է Մյունխենին:
Եթե «Բավարիայի» մարզիչը չդառնամ, միևնույն է երջանիկ մարդ կլինեմ, սակայն «Բավարիան» ինձ ավելի կերջանկացներ: Դա չի նշանակում է, որ իմ կյանքի հաջողությունը բացառապես «Բավարիայից» է կախված»,- ասել է գերմանացին:
Հիշեցնենք, որ Նագելսմանը «Հոֆենհայմը» գլխավորել է 2016 թվականի փետրվարին և թիմին փրկել է Բունդեսլիգայից դուրս մնալուց: Հաջորդ մրցաշրջանում նրա թիմը գրավել է չորրորդ տեղը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Երեք օր առաջ, Գերմանիայի առաջնության երրորդ տուրում, «Հոֆենհայմը» 2:0 հաշվով հաղթեց «Բավարիային»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում