ՉԼ․ «Չելսին» ջախջախեց «Ղարաբաղին», «Ռոման» ու «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

ՉԼ․ «Չելսին» ջախջախեց «Ղարաբաղին», «Ռոման» ու «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Չելսին» ջախջախիչ հաղթանակ տոնեց մրցաշարում նորամուտը նշող ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ։

Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած խաղում «ազնվականները» 6 անպատասխան գոլ խփեցին․ Միշի Բատշուային դուբլ ձևակերպեց, մեկական անգամ էլ աչքի ընկան Դավիդե Ձապակոստան, Տեմուե Բակայոկոն, Պեդրո Ռոդրիգեսը և Սեսար Ասպիլիկուետան։

C խմբի մյուս խաղում արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի․ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ոչ-ոքի խաղացին «Ռոման» և «Ատլետիկոն»։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
C խումբ

«Չելսի» – «Ղարաբաղ»՝ 6։0
Գոլերը՝ Պեդրո 5՛, Ձապակոստա 30՛, Ասպիլիկուետա 55՛, Բակայոկո 71՛, Բատշուայի 76՛, 82՛

«Ռոմա» – «Ատլետիկո»՝ 0։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում