ՉԼ. ՊՍԺ-ն մեկնարկեց ջախջախիչ, իսկ «Բավարիան»` խոշոր հաշվով հաղթանակով (տեսանյութ)

ՉԼ. ՊՍԺ-ն մեկնարկեց ջախջախիչ, իսկ «Բավարիան»` խոշոր հաշվով հաղթանակով (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի B խումբը մեկնարկեց ֆավորիտների վստահ հաղթանակներով:

«Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվել է «Սելթիկին» ու 5:0 հաշվով ջախջախել շոտլանդացիներին: Հաշիվը բացել է Նեյմարը, ով, փոխանցում ստանալով Ադրիեն Ռաբյոից, կտրուկ տեղափոխվել է կենտրոն ու մոտ տարածությունից գրավել դարպասը: Առաջին կեսում հասցրել են աչքի ընկնել նաև փարիզցիների մյուս հարձակվողները` Կիլիան Մբապեն ու Էդինսոն Կավանին: Ֆրանսիացին արդյունավետ է արձագանքել Նեյմարի փոխանցմանը, իսկ ուրուգվայցին իրացրել է իր վաստակած 11-մետրանոց հարվածը:

Երկրորդ կեսում Ունաի Էմերիի թիմը շարունակել է գոլերի շքերթը: Փոխարինման մտած Յուլիան Դրաքսլերի փոխանցումից հետո ինքնանգոլի հեղինակ է դարձել Միքայել Լուստիգը, իսկ ևս երկու հետո դուբլի հեղինակ է դարձել Կավանին:

«Բավարիան» սեփական հարկի տակ մրցել է «Անդերլեխտի» հետ: Առանցքային են եղել հանդիպման 11-րդ և 12-րդ րոպեները: Նախ, վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Սվեն Կումսը, իսկ հետո Ռոբերտ Լևանդովսիկն չի վրիպել 11-մետրանոց նշակետից:

Երկրորդ կեսում մյունխենցիների առավելությունը զարգացրել են Տյագո Ալկանտարան ու Յոսուա Կիմիխը: Գրանցվել է 3:0 հաշիվը:

Չեմպիոնների լիգա, B խումբ

«Սելթիկ» – ՊՍԺ` 0:5
Գոլերը՝ Նեյմար (19), Մբապե (34), Կավանի (40, 85), Լուստիգ (83, ինքնագոլ)

«Բավարիա» – «Անդերլեխտ»` 3:0
Գոլերը` Լևանդովսկի (12), Ալկանտարա (65), Կիմիխ (90)
Հեռացում` Կումս (11)

Հետևեք մեզ նաև Telegram-ում