Ալեգրի. «Բարսելոնան» մահացու է դառնում, երբ ազատ տարածություն է ստանում

Ալեգրի. «Բարսելոնան» մահացու է դառնում, երբ ազատ տարածություն է ստանում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելանյից» 0:3 հաշվով կրած արտագնա պարտությունը:

«Իմ թիմի խաղը վատ չէր ստացվում, բայց հարկավոր էր իրացնել գոլային պահերը: Մրցակիցը մեզ պատժեց առաջին իսկ սխալի ժամանակ, երբ ընդմիջմանը 30 վայրկյան էր մնացել: Այդ դրվագում չկարողացանք կանգնեցնել Մեսսիին կամ խախտել նրա նկատմամբ խաղի կանոնները:

Ընդմիջումից հետո Դիբալան աչքի ընկնելու լավ պահ ուներ: «Բարսելոնան» մահացու է դառնում, երբ ազատ տարածություններ է ստանում: Նախորդ մրցաշրջանում կարողացանք կատալոնցիների դեմ հաջող խաղալ Թուրինում, երբ օգտագործեցինք մեր գոլային պահերի մեծ մասը: Նույնիսկ հույս չունեինք գալ «Կամպ Նոու» և գերիշխել «Բարսելոնայի» նկատմամբ: Դա անմտություն կլիներ: Բայց գոլային պահեր, այնուամենայնիվ, ունեինք:

Ցանկանում էինք խմբային փուլը հաջող սկսել, սակայն չստացվեց: Այժմ հարկավոր է երեք միավոր վաստակել «Օլիմպիակոսի» հետ հաջորդ մրցավեճում»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում