Իգուաինին որակազրկում է սպառնում անվայելուչ ժեստի համար (լուսանկար)

Իգուաինին որակազրկում է սպառնում անվայելուչ ժեստի համար (լուսանկար)

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալու Իգուաինն անվայելուչ ժեստ է ցույց տվել «Բարսելոնայի» երկրպագուների կողմը: Միջադեպը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «բլաուգրանայի» հետ արտագնա հանդիպման ժամանակ:

87-րդ րոպեին փոխարինվելուց հետո արգենտինացին միջնամատ է ցույց տվել կատալոնացիների երկրպագուների կողմը: Սպասվում է, որ ՈւԵՖԱ-ն կորակազրկի 29-ամյա ֆուտբոլիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում