Ռազմիկ Հակոբյանը վիրահատվել է Մոսկվայում

Ռազմիկ Հակոբյանը վիրահատվել է Մոսկվայում

«Փյունիկի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանը բարեհաջող վիրահատվել է Մոսկվայում։ Այդ մասին տեղեկանում ենք երևանցիների պաշտոնական կայքից:

21-ամյա ֆուտբոլիստը գարնանը՝ «Բանանցի» հետ արտագնա խաղի ժամանակ վնասել էր ծնկի խաչաձև կապանը։ Ֆուտբոլիստն արդեն հայտնել է, որ վիրահատությունը լավ է անցել ու իրեն լավ է զգում։

Նախնական տվյալներով` Հակոբյանը կկարողանա մարզումներին վերադառնալ փետրվարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում