ՉԼ. Մնաց մեկ դարպասապահ, ով 4 խաղում Մեսսիից գոլ բաց չի թողել

ՉԼ. Մնաց մեկ դարպասապահ, ով 4 խաղում Մեսսիից գոլ բաց չի թողել

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»: Թուրինցիների դարպասն ուղարկած գոլերից երկուսը հեղինակել է Լիոնել Մեսսին:

Ջանլուիջի Բուֆֆոնը նախկինում երեք անգամ հանդիպել էր «բլաուգրանային» և ոչ մի անգամ արգենտինացուն թույլ չէր տվել գրավել իր դարպասը: «Opta»-ն տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայի շրջանակում մնաց միայն մեկ դարպասապահ, ով չորս և ավելի հանդիպումներում Մեսսիից գոլ չի ընդունել․ «Ռուբինի» ֆուտբոլիստ Սերգեյ Ռիժիկովը։ 

2009-10 և 2010-11 թվականների խաղարկություններում «Բարսելոնան» երկու անգամ միևնույն խմբում է հայտնվել թաթարական թիմի հետ: Այդ հանդիպումներում գրանցվել են 1:2, 0:0, 2:0 և 1:1 հաշիվները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում