Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է (կատարված քայլեր)

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է (կատարված քայլեր)

Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը հերթական հաղթանակն է տոնել: Հայ շախմատիստը մրցել է ռուս Դանիլ Դուբովի հետ ու 1:5:0,5 հաշվով առավելության հասել:

Երեկ խաղարկված առաջին պարտիայում ոչ-ոքի էր գրանցվել, իսկ այսօր Արոնյանը մրցում էր սպիտակ խաղաքարերով: Մրցախաղը շարունակվել է 97 քայլ: Մեկական թագավորով ու զինվորով մնացած մրցակիցների հանդիպումը անխուսափելիորեն ավարտվելու էր Լևոնի հաղթանակով, քանի որ նա շահելու էր մրցակցի զինվորը: Այդ ամենը հասկանալով` Դուբովը հանձնվել է:

Այսպիսով, Արոնյանը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր: Հիշեցնենք, որ եզրափակիչ դուրս եկած երկու շախմատիստներն ստանալու են աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում