ՉԼ․ «Լիվերպուլը» չօգտագործեց առավելությունը, «Սպարտակը» չհաղթեց Սլովենիայում (տեսանյութ)

ՉԼ․ «Լիվերպուլը» չօգտագործեց առավելությունը, «Սպարտակը» չհաղթեց Սլովենիայում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի առաջին տուրի շրջանակում E խմբում կայացավ «Լիվերպուլ» – «Սևիլյա» հանդիպումը:

Ամբողջ խաղի ընթացքում զգալի առավելություն ունեցող անգլիական թիմը չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը, գրանցվել է ոչ-ոքի` 2:2: Հաշիվը բացել է հյուրերի հարձակվող Վիսամ Բեն Յեդերը: Մինչև ընդմիջում մերսիսայդցիները պատասխանել են երկու գոլով․ աչքի են ընկել Ռոբերտո Ֆիրմինոն ու Մոհամեդ Սալահը: Բացի այդ, 11-մետրանոց հարված չի իրացրել նույն Ֆիրմինոն:

Երկրորդ կեսում Յուրգեն Կլոպի թիմը տիրել է նախաձեռնությանը, սակայն անդալուսցիների սակավաթիվ վտանգավոր գրոհներից մեկն ավարտվել է Խոակին Կորեայի գոլով: Հետագայում «Լիվերպուլն» ուժ չի գտել կրկին հաշվի մեջ առաջ անցնելու համար: Նույնիսկ չի օգնել Ֆիլիպե Կոուտինյոյի փոխարինման մտնելը: Խաղավերջում երկորրդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է տանտերերի պաշտպան Ջո Գոմեսը:

Խմբի մյուս՝ «Մարիբոր» – «Սպարտակ» մրցավեճում գրանցվել է 1։1 հաշիվը։ Հավասար պայքարում անցած հանդիպման երկրորդ կեսում հաշիվը բացել են հյուրերը․ աչքի է ընկել Ալեքսանդր Սամեդովը: Սլովանեցիների հետագա ճնշումը վերածվել է Դամյան Բոհարի գոլին:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
E խումբ

«Լիվերպուլ» – «Սևիլյա»` 2:2
Գոլերը՝ Ֆիրմինո (21), Սալահ (37) – Բեն Յեդեր (5), Կորեա (72)

«Մարիբոր» – «Սպարտակ»` 1:1
Գոլերը՝ Բոհար (85) – Սամեդով (59)

Հետևեք մեզ նաև Telegram-ում