«Հարգանքի ճչացող բացակայություն». Կարմելոն զայրացել է

«Հարգանքի ճչացող բացակայություն». Կարմելոն զայրացել է

«Նյու Յորք Նիքսի» բասկետբոլիստ Կարմելո Էնթոնին դժգոհ է մնացել ESPN-ի կազմած լավագույն խաղացողների ամենամյա ցուցակից: NBA-ի խաղացողների շարքում ամերիկացին հայտնվել է 64-րդ տեղում:

33-ամյա ծանր հարձակվողը մեկ հորիզոնականով գերազանցել է «Բոսթոնի» խաղարկող Մարկուս Սմարտին, իսկ «Լեյկերսի» նորեկ Լոնսո Բոլը նշվել է Էնթոնիից մեկ տեղ բարձր:

«Մելոյին» զայրացրել է այդ դասակարգումը, և նա դա իր նկատմամբ «հարգանքիչ ճչացող բացակայություն» է անվանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում