Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
14/09/2017 14:22
Նմանատիպ
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 15-17-ը, Սլովենիայի Մարիբոր քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:
Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի կազմում ընդգրկել է չորս ձյուդոյիստի: Նրանք են Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ), Վահագն Չալյանը (81 կգ) եւ Գրիգոր Սահակյանը (90 կգ):
Հայաստանի հավաքականն արդեն մրցավայրում է: Մինչ այդ թիմը երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել Թբիլիսիում և Երևանում:
Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 41 երկրի ավելի քան 400 մարզիկներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում