Գվարդիոլա. Դե Բրյունեն իմ տեսած լավագույն խաղացողներից մեկն է

Գվարդիոլա. Դե Բրյունեն իմ տեսած լավագույն խաղացողներից մեկն է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» հետ արտագնա հաղթանակից (4:0) հետո գնահատել է կիսապաշտպան Կևին Դե Բրյունեի խաղը:

«Այդ հանդիպումը մեզ համար մրցաշարի կատարյալ մեկնարկ էր: Շատ կարևոր էր լավ ֆուտբոլ ցուցադրել: Դե Բրյունեն լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, որ երբևէ տեսել եմ: Դա վերաբերվում է խաղային բոլոր գործոններին: Կևինն ամենաբարձր մակարդակի խաղացող է: Մենք շատ հպարտ և ուրախ ենք, որ նա մեր թիմում է»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում «The Guardian»-ը:

Նշենք, որ հոլանդական թիմի դեմ մրցավեճում բելգիացին մեկ գոլային փոխանցում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում