Քեյն. «Բորուսսիայի» հետ խաղում խփածս գոլը լավագույններից մեկն է իմ կարիերայում (տեսանյութ)

Քեյն. «Բորուսսիայի» հետ խաղում խփածս գոլը լավագույններից մեկն է իմ կարիերայում (տեսանյութ)

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը տպավորված է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» հետ հանդիպումից (3:1), որում նա կարողացել է երկու գոլ խփել։

«Ուժեղ թիմերի հետ հանդիպումներում փորձում եմ ինձ լավագույն կողմերով դրսևորել: Դուբլ ձևակերպելը շատ հաճելի էր, բայց գլխավորը մեր հաղթանակն է: Պետք է լավ մեկնարկեինք Չեմպիոնների լիգայում և դա մեզ հաջողվեց անել:

Իմ առաջին գոլը, հավանաբար, լավագույններից մեկն է կարիերայիս ընթացքում: Հաճելի էր հետևել, թե ինչպես է գնդակը հայտնվում դարպասում: Գոլ գրանցեցի շատ կարևոր պահի: Մրցակիցը նոր էր հավասարացրել հաշիվը, ուստի պետք էր վերադարձենել առավելությունը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է անգլիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում