Որքա՞ն գումար է «Սանթոսը» ստանալու Նեյմարի` ՊՍԺ տեղափոխությունից

Որքա՞ն գումար է «Սանթոսը» ստանալու Նեյմարի` ՊՍԺ տեղափոխությունից

«Սանթոսի» նախագահ Մոդեստո Ռոմա Ջունիորը հայտնել է, որ ակումբը շուտով խոշոր գումար է ստանալու հարձակվող Նեյմարի` «Բարսելոնայից» «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելու համար:

«Սանթոսը» 25-ամյա ֆուտբոլիստի առաջին թիմն է, ուստի ՖԻՖԱ-ի օրենքներով այդ ակումբին պետք է վճարվի տրանսֆերի գումարի 4 տոկոսը: 222 միլիոն եվրոյի 4 տոկոսը կազմում է 8,8 միլիոն եվրո:

«Մենք էլեկտրոնային նամակ ստացանք ՊՍԺ-ից: Նրանք ներողություն խնդրեցին մեզ հետ ուշ կապ հաստատելու համար: Հայտնեցին նաև, որ արդեն համապատասխան փաստաթղթեր են պատրաստում գումարը փոխանցելու համար»,- Ջունիորի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում