Բունդեսլիգայի մեկնարկի ամեաարագ ֆուտբոլիստները (տեսանյութ)

Բունդեսլիգայի մեկնարկի ամեաարագ ֆուտբոլիստները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքը ներկայացրել է մրցաշարի մեկնարկում ամենաարագ ֆուտբոլիստների տասնյակը:

Առայժմ ամենամեծ արագությունը զարգացրել է «Բայերի» եզրային հարձակվող Կարիմ Բելարաբին: Նա վազել է 35,27 կմ/ժ արագությամբ: Երկրորդ տեղում է «Աուգսբուրգի» կիսապաշտպան Մարսել Հելերը, ով դրավգներից մեկում վազել է 35,15 կմ/ժ արագությամբ, իսկ եռյակը եզրափակում է «Հոֆենհայմի» պաշտպան Նիկո Շուլցը (35,11):

Զարմանալիորեն լավագույն տասնյակում չի հայտնվել Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը, ով համարվում է ժամանակակից ֆուտբոլի ամենարագաշարժ խաղացողներից մեկը:

Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1.Կարիմ Բելարաբի («Բայեր») – 35,27 կմ/ժ

2. Մարսել Հելեր («Աուգսբուրգ») – 35,15

3. Նիկո Շուլց («Հոֆենհայմ») – 35,11

4. Կևին Ֆոգտ («Հոֆենհայմ») – 35,09

5. Մեթյու Լեկի («Հերտա») – 35,04

6. Տիմո Վերներ («Լեյպցիգ») – 35,02

7. Կինգսլի Կոման («Բորուսսիա» Դ.) – 35,0

8. Ֆերնանդես Բերնարդու («Լեյպցիգ») – 38,98

9. Դայոտ Ուպամեկանո («Լեյպցիգ») – 35,85

10. Լևին Օզտանուլի («Մայնց») – 34,83

Հետևեք մեզ նաև Telegram-ում