Տուրի կենտրոնական խաղը` գրեթե մարտական կազմերով

Տուրի կենտրոնական խաղը` գրեթե մարտական կազմերով

Հայաստանի առաջնության 6-րդ տուրում կկայանա «Ալաշկերտ» – «Շիրակ» հանդիպումը: Գործող չեմպիոնի և ընթացիկ առաջնության ընդգծված առաջատարի միջև հանդիպմանը թիմերը մոտենում են գրեթե լավագույն կազմերով:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր թիմը վերջին մարզումն է անցկացրել: Մարզմանը մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները: Միայն վերականգնողական փուլում գտնվող Դանիել Ստոյկովիչն ու Նորայր Ասլանյանն են ընդհանուր կազմից առանձին մարզվել:

Ինչ վերաբերվում է «Շիրակին», ապա Sport.Times.am-ի հետ զրույցում գյումրեցիների մամուլի ծառայությունից հայտնեցին, որ թիմը Երևան է ժամանելու առանց կադրային խնդիրների:

«Ալաշկերտ» – «Շիրակ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 16:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում