Ջոնսին զրկել են չեմպիոնի կոչումից

Ջոնսին զրկել են չեմպիոնի կոչումից

Խառը մարտարվեստների միջին քաշային կարգում UFC-ի չեմպիոն Ջոն Ջոնսը զրկվել է չեմպիոնի կոչումից: Այն վերադարձվել է Դանիել Կորմյեին,- հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Կալիֆորնիայի աթլետիկայի հանձնաժողովի հայտարարության հիման վրա, ըստ որի հուլիսի 29-ին Կորմյեի հետ կայացած մենամարտից հետո ամերիկացու դոպինգ-թեստում տուրնաբոլ կոչվող արգելված ստերոիդ է հայտնաբերվել, մրցամարտի արդյունքը չեղյալ է հայտարարվել:

30-ամյա ամերիկացին այդ մենամարտում հաղթել էր 3-րդ ռաունդում և նվաճել չեմպիոնի կոչումը, սակայն այժմ գոտին վերադարձվել է 38-ամյա մարզիկին:

Ջոնսին 4 տարվա որակազրկում է սպառնում: Նա արդեն երրորդ անգամ է զրկվում տիտղոսից: Առաջին անգամ դա եղել է օրենքի խախտման համար, իսկ երկրորդը` տապալված դոպինգ-թեստի պատճառով: Հատկանշական է, որ Ջոնը երբեք չեմպիոնի կարգավիճակով պարտություն չի կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում