«Միլանը» եվրագավաթներում. հեթ-տրիկ` 11 տարի անց (տեսանյութ)

«Միլանը» եվրագավաթներում. հեթ-տրիկ` 11 տարի անց (տեսանյութ)

«Միլանի» հարձակվող Անդրե Սիլվան երեք գոլ է խփել Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Աուստրիայի» հետ արտագնա մրցավեճում (5:1):

«Opta»-ն հայտնում է, որ եվրագավաթներում դա «ռոսոներիի» խաղացողների առաջին հեթ-տրիկն է վերջին 11 տարում: Վերջին անգամ նման ցուցանիշի է հասել Կական. 2006 թվականին բրազիլացին երեք գնդակ է ուղարկել «Անդերլեխտի» դարպասը:

Հիշեցնենք, որ ամռանը 21-ամյա պորտուգալացու համար իտալական գրանդը 38 միլիոն եվրո է վճարել «Պորտուին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում