Ծանր մեղադրանք «Յուվենտուսին»
16/09/2017 12:18
Նմանատիպ
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել «Յուվենտուսի» նկատմամբ: Ֆեդերացիայի դիմումով առաջնորդվելով` Իտալիայի դատախազությունը պահանջում է, որ թուրինցիների նախագահ Անդրեա Անյելիին 2,5 տարով հեռացվի ֆուտբոլից:
«Football Italia»-ն հայտնում է, որ նման քայլի պատճառ է դարձել դատախազության ստացած տեղեկությունները, ըստ որոնց` Անյելին խարդախությունների է դիմել տոմսերի վերավաճառման ժամանակ:
Միաժամանակ «La Gazzetta Dello Sport»-ը նշում է, որ երեկ տեղի է ունեցել դատավարության առաջին նիստը, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն: 41-ամյա գործարարին սպառնում է նաև 50 հազար եվրոյի տուգանք, իսկ «Յուվենտուսին»` 300 հազար եվրոյի:
Նշենք, որ Անյելին օրերս ընտրվել է եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ: Այդ պաշտոնում նա փոխարինել է Կարլ Հայնց Ռումենիգեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում