Լա լիգա. Խաղային օրը մեկնարկեց վալենսիական դերբիով (տեսանյութ)

Լա լիգա. Խաղային օրը մեկնարկեց վալենսիական դերբիով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում կայացել է «Լևանտե» – «Վալենսիա» հանդիպումը: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:

Հաշիվը բացել են «չղջիկները»․ 31-րդ րոպեին Անդրեաս Պերեյրայի` ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով դարպասը գրավել է Ռոդրիգո Մորենոն: Քիչ անց (41-րդ րոպե) տանտերերը վերականգնել են հաշվի հավասարությունը: Կրկին եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը հայտնվել է Էնիս Բարդիի մոտ և մակեդոնացին ընթացքից կատարած հարվածով շանս չի տվել դարպասապահ Նետուին:

Երկրորդ կեսում հյուրերն առավելություն են ունեցել, սակայն հաշիվն անփոփոխ է մնացել: Երկու թիմերն էլ վաստակած 6-ական միավորով կիսում են 5-8 տեղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում