Չեմպիոնը հաղթել է առաջատարին (տեսանյութ)

Չեմպիոնը հաղթել է առաջատարին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտն» ընդունել է «Շիրակին»: Հանդիպումն ավարտվել է երևանցիների հաղթանակով` 1:0 հաշվով:

Միակ գոլը 54-րդ րոպեին խփել է Ուրոշ Նենադովիչը: Նրան գոլային լավ փոխանցում է կատարել Արտակ Դաշյանը:

Խաղավերջում Աբրահամ Խաշմանյանի թիմը մոտ է եղել հաշիվը կրկնապատկելուն, սակայն Միհրան Մանասյանի 11-մետրանոց հարվածից հետո դարպասապահ Անատոլի Այվազովը փրկել է իր գյումրեցիներին:

Մրցակիցները խաղն ավարտել են 10-ական ֆուտբոլիստով: 70-րդ րոպեին հյուրերի կազմում կարմիր քարտ է ստացել Արամ Մուրադյանը, իսկ 87-րդ րոպեին հեռացվել է տանտերերի պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը:

Այդ հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը: «Շիրակը» 15 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում