«Մանչեսթեր Սիթին» շարունակում է «ոչնչացնել» մրցակիցներին (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է «ոչնչացնել» մրցակիցներին (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ հանդիպել է «Ուոթֆորդին»: Պեպ Գվարդիոլայի՝ ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող թիմը 6:0 հաշվով ջախջախել է տանտերերին:

«Քաղաքայինները» յուրաքանչյուր խաղակեսում 3-ական գոլ են խփել: Խաղի հերոս է դարձել Սերխիո Ագուերոն․ արգենտինացին երեք գոլ է հեղինակել, ինչպես նաև գոլային փոխանցում կատարել: Հատկապես գեղեցիկ է ստացվել Ագուերոյի երրորդ գնդակը, երբ նա անցել է 4 պաշտպանի միջով:

Մեկական անգամ աչքի են ընկել նաև Գաբրիել Ժեզուսը, Նիկոլաս Օտամենդին և Ռահիմ Սթերլինը: Վերջինս անվրեպ է եղել իր վաստակած 11-մետրանոց հարվածի ժամանակ:

Այդ հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» 13 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը: «Քաղաքայիններին» կարող է հավասարվել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե վաղը սեփական հարկի տակ պարտության մատնի «Էվերթոնին»:

Գվարդիոլայի թիմը վերջին երեք հանդիպումներում (Չեմպիոնների լիգան հաշվարկած)15 գոլ է խփել:

«Ուոթֆորդ» – «Մանչեսթեր Սիթի»` 0:6
Գոլերը՝ Ագուերո (27, 31, 81), Ժեզուս (38), Օտամենդի (63), Սթերլինգ (89, 11մ)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում