«Բավարիան» հաղթեց «Մայնցին», Լևանդովսկին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Բավարիան» հաղթեց «Մայնցին», Լևանդովսկին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում գործող չեմպիոն «Բավարիան» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տոնեց «Մայնցի» նկատմամբ։ Կարլո Անչելոտիի սաները 4 անպատասխան գոլ խփեցին․ մեկական անգամ աչքի ընկան Թոմաս Մյուլերը և Արյեն Ռոբենը, դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին։

Այժմ «Բավարիան» ունի 9 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Հանովերին» զիջելով 1 միավորով։ «Մայնցը» մնաց 3 միավորով 14-րդ տեղում։

Բունդեսլիգա, 4-րդ տուր

«Բավարիա» – «Մայնց»՝ 4։0
Գոլերը՝ Մյուլեր 11՛, Ռոբեն 23՛, Լևանդովսկի 50՛, 77՛

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում