«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Վերոնային» (տեսանյութ)

«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Վերոնային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Վերոնային» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ռաջա Նայնգոլանը։ 33-րդ րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց «գայլերի» առավելությունը, իսկ 61-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։

«Ռոման» այժմ ունի 6 միավոր, զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և մեկ հանդիպում պակաս է անցկացրել, իսկ «Վերոնան» 1 միավորով 19-րդ տեղում է։

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում