Տեղեկություն Ալեքսանդր Հովհաննիսյանի վնասվածքի վերաբերյալ

Տեղեկություն Ալեքսանդր Հովհաննիսյանի վնասվածքի վերաբերյալ

Հայաստանի առաջնության 6-րդ տուրիъ «Փյունիկ» – «Բանանց» խաղի (1:2) ժամանակ վնասվածք է ստացել «Բանանցի» կիսապաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանը:

Երևանցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ոտքի բութ մատի կոտրվածք:

«Բանանցի» բժշկական ծառայության կարծիքով, ֆուտբոլիստի վերականգման մոտավոր ժամկետը կկազմի երեքից չորս շաբաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում