USD
EUR
RUB

«Ատլետիկոյի» նոր մարզադաշտի բացումն ու ընդհանուր տեսքը (լուսանկարներ)

 

Մադրիդի «Ատլետիկոն» երեկ առաջին խաղն է անցկացրել նոր` «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: 310 միլիոն եվրո արժողությամբ մարզադաշտը կառուցվել է 4 տարում:

«Վանդա Մետրոպոլիտանոն» կառուցվել է «Լա Պեինետա» մարզադաշտի փոխարեն, որը գործել է 1994-2004 թվականներին: Նոր մարզադաշտի հարակից տարածքում ժամանցային կառույցներ են լինելու։



«Ատլետիկոյի» նոր մարզադաշտը տեղավորում է 67 703 հանդիսական: Այն 13 հազարով ավելին է, քան «հնդիկների» նախկին ստադիոնը` «Վիսենտե Կալդերոնը»:

«Վանդա Մետրոպոլիտանոն» 2018-19թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունելու գլխավոր ֆավորիտն է: Նոյեմբերին այդ մարզադաշտում Իսպանիան ընկերական խաղ կանցկացնի Բրազիլիայի հետ:



«Ատլետիկոյի» ոչ բոլոր երկրպագուներն են ուրախ նոր մարզադաշտի կապակցությամբ: Ոմանք կարծում են, որ վերանորոգման աշխատանքների դեպքում կարելի էր «Վիսենտե Կալդերոնը» ժամանակակից տեսքի բերել: Բացի այդ, «Վանդա Մետրոպոլիտանոն» ճանապարհային խնդիրներ ունի, շատերի համար դժվար է արագ հասնել մարզադաշտ: Այդ պատճառով «Ատլետիկոն» 44 միլիոն եվրո է հատկացրել, որ ճանապարհային խնդիրները լուծվեն և համապատասխանեն ժամանակակից պայմաններին:



Բացման խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը 1:0 հաշվով հաղթել է «Մալագային»: Միակ գոլը հեղինակել է Անտուան Գրիզմանը:

Լրահոս
ԲԿՄԱ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն Գայտանը կարիերան կշարունակի Պորտուգալիայում Կարծում եմ՝ Նոան Հայաստանում ամենակազմակերպված թիմերից մեկն է. Բերեզովսկի Հայտնի են ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբների մրցակիցները Չելսին մեծ գումար կտրամադրի նոր տրանսֆերների համար Նեյմարի աշխատավարձը հավասար է Ատալանտայի բոլոր խաղացողների աշխատավարձերի հանրագումարին Ռոնալդուն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ ԵԼ. Հայտնի է Ալաշկերտի մրցակիցը Կոնտե․ Մենք շարունակում ենք աճել ու ավելի ուժեղ դառնալ Բարսելոնան հետաքրքրված է Բերնարդո Սիլվայով․ կատալոնացիները որոշել են, թե ինչ առաջարկ են անելու Մեգա-առաջարկ Յուվենթուսին Ռեալի կողմից Ես լիովին վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա Յուվենտուսում․ Անիելի Մեսսի․ Եթե Բարսելոնան փոփոխություններ չանի, մենք չենք հաղթի Նապոլիին Մեսսին քնում է հակակորոնավիրուսային ներքնակի վրա Հայտնի են Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները Ես Ռեալի մարզիչն եմ և վերջ. Զիդանը՝ իր հեռանալու վերաբերյալ շշուկների մասին Զենիթը հինգերորդ անգամ դարձել է Ռուսաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Յուվենտուսը հաղթեց Լիոնին, բայց լքեց պայքարը (տեսանյութ) Հայտնի է՝ երբ կմեկնարկի Բունդեսլիգան Լիոնի կիսապաշտպանը հնարավոր է կարիերան շարունակի Ա Սերիայում Դենիս Թումասյանը ավարտել է խաղային կարիերան Պաշտոնական. Աղվան Պապիկյանը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը հեռացել է Ենիսեյից Ռոնալդուն՝ ՉԼ-ի մասին․ Գեղեցիկ մրցաշարը վերադառնում է Եվրոպա լիգա․ Վուլվզն ու Բազելը քառորդ եզրափակիչում են․ հայտնի են բոլոր զույգերը Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը վաճառվել է 700 մլն դոլարով ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի Ըմբշամարտի միջազգային մրցաշարերը չեն կայանա Ուզում եմ կրկին հասնել եզրափակիչ. Մխիթարյան Լինգարդ. Լասկը մեզ խնդիրներ ստեղծեց առաջին կեսում Պաշտոնական․ Լոռին նոր գլխավոր մարզիչ ունի ՈւԵՖԱ-ի ղեկավարի արձագանքը Բեյրութում տեղի ունեցած պայթյունին Դավիդե Ձապակոստան հրաժեշտ է տվել Ռոմային Խամեսը կարող է փոխել ակումբային գրանցումը Սանչոյի աշխատավարձը ՄՅՈՒ-ում տարեկան 17,6 մլն եվրո կկազմի. Բորուսիայում նա 6 մլն է ստանում Պաշտոնական. Արարատ-Արմենիայի կիսապաշտպանը վարձակալությամբ տեղափոխվեց Փյունիկ Լիվերպուլը բանակցություններ է վարում Նորվիչի խաղացողի հետ Թենիսի աշխարհը ևս շնչում է Ռեգիլոնը բանակցում է Չելսիի հետ
website by Sargssyan