«Յուվենտուսի» հաղթանակը` Դիբալայի ֆանտաստիկ հեթ-տրիկի շնորհիվ (տեսանյութ)

«Յուվենտուսի» հաղթանակը` Դիբալայի ֆանտաստիկ հեթ-տրիկի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել է «Սասուոլոյին» ու 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնել:

Արտակարգ խաղ է ցուցադրել թուրինցիների հարձակվող Պաուլո Դիբալան, ով դարձել է երեք գոլի հեղինակ: Այդ հեթ-տրիկը հատկապես տպավորիչ է ստացվել, քանի որ բոլոր գնդակները արգենտինացին հեղինակել է գեղեցիկ հարվածներով: Առաջին գոլը գրանցվել է հեռահար, անսպասելի հարվածով, երկրորդը ոչ ֆուտբոլային հարվածով, իսկ երրորդը` տուգանայինից: Տանտերերը պատասխանել են միայն Մատեո Պոլիտանոյի գոլով:

«Յուվենտուսն» այժմ ունի 12 միավոր և «Ինտերի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանց կարող է հավասարվել «Նապոլին», եթե այսօր հաղթի «Բենևենտոյին»: «Սասուոլոն» ունի ընդամենը 1 միավոր:

Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր

«Սասուոլո» – «Յուվենտուս»` 1:3
Գոլերը՝ Պոլիտանո (51) – Դիբալա (16, 49, 63)

Հետևեք մեզ նաև Telegram-ում