«Չելսի» – «Արսենալ». Մարտական պայքար, խաղաղ արդյունք (տեսանյութ)

«Չելսի» – «Արսենալ». Մարտական պայքար, խաղաղ արդյունք (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրի շրջանակում կայացել է «Չելսի» – «Արսենալ» հանդիպումը:

Անչափ բարձր տեմպով ու անզիջում պայքարում անցած լոնդոնյան դերբին ավարտվել է 0:0 հաշվով: Երկու թիմերն էլ գոլ խփելու մի քանի լավ պահեր են ունեցել, սակայն եզրափակիչ հարվածը կատարելիս դիպուկ չեն եղել: Խաղավերջում` 87-րդ րոպեին, «ազնվականները» մնացել են 10 ֆուտբոլիստով․ «բաց ոտքով» կոպիտ սահանկում կատարելու համար խաղադաշտից հեռացվել է Դավիդ Լուիսը:

Այս հանդիպումից հետո «Չելսին» 10 միավորով մնացել է 3-րդ տեղում, իսկ «Արսենալը» 7 միավորով 12-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում