Բասկետբոլ. Եվրոպան նոր չեմպիոն ունի (տեսանյութ)

Բասկետբոլ. Եվրոպան նոր չեմպիոն ունի (տեսանյութ)

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում կայացել է եզրափակիչը, որն անցկացվել է Ստամբուլում: Չեմպիոնական խաղում Սլովենիայի հավաքականը 93:85 հաշվով հաղթել է Սերբիայի ընտրանուն:

Հավասար պայքարում անցած մրցավեճում որոշիչ է դարձել սլովենացիների գլխավոր աստղի` Գորան Դրագիչի փայլուն խաղը: «Մայամի Հիթի» խաղարկողը 35 միավոր է վաստակել, ինչպես նաև 7 անդրադարձի տիրել:

Այդ տիտղոսն առաջինն էր Սլովենիայի պատմության ընթացքում: Բրոնզե մեդալին է արժանացել նախկին չեմպիոն Իսպանիան, որը միևնույն 93:85 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում