USD
EUR
RUB

Հեղինակության պայքար. ՊՍԺ-ի աստղերը սկսել են վիճել (տեսանյութ)

 

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Պարի Սեն Ժերմենի» ու «Լիոնի» միջև խաղի (2:0) ժամանակ փարիզցիների հարձակվողներ Նեյմարի ու Էդինսոն Կավանիի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Հանդիպման 59-րդ րոպեին` 0:0 հաշվի ժամանակ, մայրաքաղաքային թիմը նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք է ստացել: Այն պատրաստվել է իրացնել Էդինսոն Կավանին, սակայն ստանդարտ հարվածը կատարելու ցանկություն է հայտնել նաև Նեյմարը: Այդ պահին Դանիել Ալվեսը մոտեցել է գնդակին, վերցրել այն ու տվել իր հայրենակցին: Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի հարվածից հետո դարպասապահ Անտոնի Լոպեշը փրկել է «Լիոնին»:



Ալվեսը հետևյալ կերպ է արդարացրել իր արարքը.

«Իրականում ցանկանում էի ինքս հարված կատարել, որովհետև նման դիրքերից շքեղ գոլեր եմ խփել: Վերցրեցի գնդակը, քանի որ վստահ էի ինձ վրա, բայց հետո Նեյմարը գնդակը տարավ իմ ձեռքից»:

Դրվագի կրկնությունը դիտելիս երևում է, որ Ալվեսն առանձնապես ծանր չի տանում գնդակը Նեյմարին զիջելը։



Կավանիի ու Նեյմարի մրցակցությունը դրանով չի ավարտվել: 79-րդ րոպեին փարիզցիները 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել, որը կրկին պատրաստվել է իրացնել ուրուգվայցին: Բրազիլացին մոտեցել է նրան և պահանջել գնդակը, սակայն Էդինսոնը այս անգամ վճռական է տրամադրված եղել: Ճակատագրի բերումով նշակետից կատարված այդ հարվածը նույնպես գոլի չի վերածվել:



Գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին նույնպես դուր չեն եկել այդ տարաձայնությունները.

«Թիմում պետք է ստանդարտների մի քանի իրացնողներ լինեն` Նեյմարն ու Կավանին: Խաղի ժամանակ նրանք պետք է որոշեն, թե ով է կատարելու հարվածը: Ես առաջարկել եմ հերթականություն սահմանել, բայց եթե նրանք պայմանավորվածության այդպես էլ չգան, ինքս կնշանակեմ իրացնողին: Թիմի ներսում խնդիրներ մեզ պետք չեն»,- ասել է բասկ մասնագետը:

Հանդիպումից հետո Կավանին մարզադաշտը լքել է «սև ելքով», որպեսզի չհանդիպի լրագրողներին, իսկ Նեյմարը չեղարկել է «Instagram»-ում ուրուգվայցու էջի «հավանումը»:

Լրահոս
Ես լիովին վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա Յուվենտուսում․ Անիելի Մեսսի․ Եթե Բարսելոնան փոփոխություններ չանի, մենք չենք հաղթի Նապոլիին Մեսսին քնում է հակակորոնավիրուսային ներքնակի վրա Հայտնի են Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները Ես Ռեալի մարզիչն եմ և վերջ. Զիդանը՝ իր հեռանալու վերաբերյալ շշուկների մասին Զենիթը հինգերորդ անգամ դարձել է Ռուսաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Յուվենտուսը հաղթեց Լիոնին, բայց լքեց պայքարը (տեսանյութ) Հայտնի է՝ երբ կմեկնարկի Բունդեսլիգան Լիոնի կիսապաշտպանը հնարավոր է կարիերան շարունակի Ա Սերիայում Դենիս Թումասյանը ավարտել է խաղային կարիերան Պաշտոնական. Աղվան Պապիկյանը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը հեռացել է Ենիսեյից Ռոնալդուն՝ ՉԼ-ի մասին․ Գեղեցիկ մրցաշարը վերադառնում է Եվրոպա լիգա․ Վուլվզն ու Բազելը քառորդ եզրափակիչում են․ հայտնի են բոլոր զույգերը Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը վաճառվել է 700 մլն դոլարով ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի Ըմբշամարտի միջազգային մրցաշարերը չեն կայանա Ուզում եմ կրկին հասնել եզրափակիչ. Մխիթարյան Լինգարդ. Լասկը մեզ խնդիրներ ստեղծեց առաջին կեսում Պաշտոնական․ Լոռին նոր գլխավոր մարզիչ ունի ՈւԵՖԱ-ի ղեկավարի արձագանքը Բեյրութում տեղի ունեցած պայթյունին Դավիդե Ձապակոստան հրաժեշտ է տվել Ռոմային Խամեսը կարող է փոխել ակումբային գրանցումը Սանչոյի աշխատավարձը ՄՅՈՒ-ում տարեկան 17,6 մլն եվրո կկազմի. Բորուսիայում նա 6 մլն է ստանում Պաշտոնական. Արարատ-Արմենիայի կիսապաշտպանը վարձակալությամբ տեղափոխվեց Փյունիկ Լիվերպուլը բանակցություններ է վարում Նորվիչի խաղացողի հետ Թենիսի աշխարհը ևս շնչում է Ռեգիլոնը բանակցում է Չելսիի հետ Պաշտոնական. Կասիլյասը ավարտեց կարիերան Ռամոսն արձագանքեց. Դու ընդմիշտ կմնաս որպես լեգենդ (լուսանկար) Մանչեսթեր Յունայթեդը ներկայացրել է տնային նոր մարզաշապիկը (լուսանկար) ՉԼ. Յուվենտուսի հայտացուցակը Լիոնի դեմ խաղի համար 8 ֆուտբոլիստ կարող է հեռանալ Չելսիից Բարսելոնան սահմանել է Ֆատիի հրաժարագինը Լիվերպուլի հարձակվողը մոտ է Աստոն Վիլա տեղափոխվելուն Անգլիական երկու ակումբներ հետաքրքրված են Բարսելոնայի հարձակվողի ծառայություններով ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար Արսեն Վենգեր. Մանչեսթեր Սիթին և ՊՍԺ-ն կարող են հաղթել Չեմպիոնների լիգան Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
website by Sargssyan