Հովհաննես Դավթյան. Մեդալից գոհ եմ՝ չնայած…
Նմանատիպ
Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացող չորս ձյուդոյիստներից միայն Գրիգոր Սահակյանին (90 կգ) հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանը նշել է, որ գոհ է մեդալից՝ չնայած ընդհանուր արդյունքը կարող էր ավելի լավ լինել:
«Ցանկացած մեդալ Եվրոպայի առաջնությունում արդեն հաջողություն է: Գրիգոր Սահակյանը որոշակի հանգամանքներում կարող էր ավելի բարձր տեղ զբաղեցնել: Քառորդ եզրափակչում նա եզրափակիչ փուլ հասած ուկրաինացուն զիջեց միայն լրացուցիչ ժամանակում: Կարծում եմ՝ Գրիգորի ուժերի սահմաններում էր անցնել եզրափակիչ և հաղթել ֆրանսիացի ձյուդոյիստին:
Ինչ վերաբերում է մյուս ձյուդոյիստներին, նրանցից ևս մրցանակային տեղերի սպասումներ ունեի, սակայն տարբեր պատճառներով տղաները չկարողացան հաջողության հասնել: Կշարունակենք աշխատել: Հոկտեմբերի 18-22-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կմասնակցենք աշխարհի առաջնությանը: Մինչ այդ նախատեսում ենք ուսումնամարզական հավաք անցկացնել: Կցանկանայինք արտերկրում անել, դրա համար էլ հստակ տեղը դեռ չեմ կարող ասել: Աշխարհի առաջնությունում հանդես կգանք 1-2 քաշային կարգերում»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Դավթյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում