«Մանչեսթեր Սիթին» կրկնապատկելու է Ժեզուսի ու Դե Բրյունեի աշխատավարձերը

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ է վարում միանգամից երեք ֆուտբոլիստի հետ: «Քաղաքայինները» ցանկանում են նոր համաձայնագրեր ստորագրել Գաբրել Ժեզուսի, Կևին Դե Բրյունեի ու Դավիդ Սիլվայի հետ,- հայտնում է «The Telegraph»-ը:

Բրազիլացու ներկայիս համաձայնագրով, որը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը, աշխատավարձը կազմում է տարեկան 3,5 միլիոն ֆունտ սթերլինգ: Անգլիական ակումբը մտադիր է կրկնապատկել այդ գումարը, որը կդառնա նրա հաջող ելույթների դրական գնահատականը:

Դավիդ Սիլվայի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը: Մանչեսթերում ցանկանում են այն ևս մեկ տարով երկարաձգել:

Ինչ վերաբերվում է Դե Բրյունեին, ապա բելգիացու հաջող խաղը նույնպես տպավորել է ակումբի ղեկավարությանը: Կիսապաշտպանի աշխատավարձը կարող է հասնել տարեկան 12 միլիոն եվրոյի, ինչը գրեթե երկու անգամ ավելին է ներկայիս գումարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում