«Չելսին» հաղթել է հեթ-տրիկի շնորհիվ, իսկ «Արսենալը»` Սանչեսի հոյակապ փոխանցման (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Չելսին» ու «Արսենալը» հաղթանակներ են տոնել:

«Ազնվականները» 5:1 հաշվով ջախջախել են «Նոթինգհեմ Ֆորեսթին»: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել հարձակվող Միշի Բատշուային: Մեկական անգամ աչքի են ընկել նաև Քենեդին ու Չարլի Մուսոնդան: Չեմպիոնների գավաթի կրկնակի մրցանակակիրները մրցավարի կողմից ավելացրած ժամանակում, Թենդայի Դարիկվայի շնորհիվ, հեղինակության գոլ են խփել։

ՏԵՍԱՆՅՈւԹ

«Արսենալը» սեփական հարկի տակ մրցել է երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Դոնկասթերի» հետ և հաղթել է նվազագույն` 1:0 հաշվով: Որոշիչ է դարձել 25-րդ րոպեին Ալեքսիսի Սանչեսի հրաշալի փոխանցումը, որից հետո Թեո Ուոլկոտին անհրաժեշտ է եղել մոտ տարածությունից չվրիպել:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Հետևեք մեզ նաև Telegram-ում