«As». «Ատլետիկոն» ու «Չելսին 60-միլիոնանոց տրանսֆեր են համաձայնեցրել

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան մոտ է «Ատլետիկո» վերադառնալուն: As.com-ը վստահեցնում է, որ անգլիական ու իսպանական ակումբները համաձայնեցրել են տրանսֆերը, որը կազմելու է 60 միլիոն եվրո:

Առաջիկա օրերին 28-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի մադրիդցիների համար, որից հետո երկարաժամկետ պայմանագիր կստորագրի: Տրանսֆերն ու համաձայնագիրն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ին:

Հիշեցնենք, որ Կոստան վիճաբանել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ ու արձակուրդից հետո հրաժարվել է միանալ թիմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում