Օբամեյանգ․ Ես «Ռեալին» պետք չեմ, բայց դա նրանց խնդիրն է

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ այլևս չի մտածում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին։

-Այլևս չեմ երազում «Ռեալի» մասին։ Այլևս չեմ խոսելու այդ ակումբի մասին։ Ես նրանց պետք չեմ, բայց դա իմ խնդիրը չէ։ Կշարունակեմ առաջ շարժվել։ Ես Դորտմունդում էլ եմ ինձ լավ զգում։ «Բորուսսիայի» հետ պայմանավորվածություն ունեի, որ կարող եմ հեռանալ։ Դա տեղի չունեցավ, և ես հիասթափվեցի, սակայն հիմա երջանիկ եմ։

Առաջարկ էի ստացել «Միլանից», հետաքրքրված էի նրանց ծրագրերով, սակայն տրանսֆերը մի շարք պատճառներով չկայացավ,- Օբամեյանգի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում