Կոստա․ Վիրավորված չեմ Կոնտեից

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան, ով շուտով համալրելու է «Ատլետիկոյի» շարքերը, հայտարարել է, որ վիրավորված չէ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեից։

-Հիասթափվա՞ծ եմ։ Իհարկե, ոչ։ Կոնտեից ընդհանրապես վիրավորված չէ։ Ամեն ինչ հիանալի է։ Ի՞նչ կարող եմ ասել «Չելսիի» երկրպագուներին։ Բոլորն էլ գիտեն, որ ես սիրում եմ թիմի երկրպագուներին,- Կոստայի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Կոնտեն նշել էր, որ Կոստայի հետ հույսեր չի կապում, կողմերի միջև տարաձայնություն էր առաջացել, որից հետո Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը չէր մասնակցել մարզումներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում