Պյանիչ․ Բելոտիի հրաժարագինը շատ բարձր է

«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարծում է, որ «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիի հրաժարագինը (100 միլիոն եվրո) շատ բարձր է։

-Բելոտին լավ մրցաշրջան է անցկացրել, սակայն 100 միլիոն եվրոն մեծ գումար է։ Սա շատ է տրանսֆերի համար։ Իրավիճակն ավելի հասկանալի է դառնում, երբ համեմատում ենք օրինակ Կրիշտիանու Ռոնալդուի հետ․ նրա հրաժարագինը ևս այդքան է, բայց Կրիշտիանուն մեկ խաղում կարող է 2-3 գոլ խփել։ Նման հրաժարագին կարող են ունենալ երկու ֆուտբոլիստ՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին,- Պյանիչի խոսքը փոխանցում է «Le Stampa»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում