ՖԻՖԱ. Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է երեք խաղացողների անուններ, ովքեր հավակնելու են աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

«The Best» մրցանակի թեկնածուներն են.

Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա)

Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ», Պորտուգալիա)

Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա)

2017 թվականն անցումային է, քանի որ հաջորդ մրցանակը տրվելու է մրցաշրջանի, այլ ոչ թե օրացույցային տարվա համար: Այդ պատճառով քվեարկությունը կազմակերպվել է սյուն թվականի առաջին 7 ամիսների հիման վրա (ներառյալ կոնֆեդերացիների գավաթը): Հաջորդ մրցանակը սահմանվելու է 2017-18թթ. մրցաշրջանում ֆուտբոլիստների ելույթների հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում