ՖԻՖԱ-ի «Տարվա մարզիչ» մրցանակի երեք թեկնածուները

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Տարվա մարզիչ» մրցանակի հավակնորդների վերջնական եռյակը:
Լավագույնը ճանաչվելուն հավակնում են.

Անտոնիո Կոնտե («Չելսի»)
Զինեդին Զիդան («Ռեալ Մադրիդ»)
Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»)

Երեք մասնագետներն էլ իրենց թիմերի հետ հաղթել են ազգային առաջնությունները: Զիդանը «սերուցքայինների» հետ լավագույնն է դարձել նաև Չեմպիոնների լիգայում: Ալեգրին «ծեր սինյորայի» ղեկին հասել է այդ մրցաշարի եզրափակիչ:

Հիշեցնենք, որ 2016 թվականին լավագույն մարզիչ էր ճանաչվել Կլաուդիո Ռանյերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում