Տարվա լավագույն գոլի 10 թեկնածու. Մխիթարյանի «կարիճն» անտեսվել է (տեսանյութ)
Նմանատիպ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է «Պուշկաշի մրցանակի»` տարվա լավագույն գոլի թեկնածուների անունները:
Մրցանակին հավակնում է 10 գոլ: Ցանկում կան գոլեր, որոնք գրանցվել են 2016 թվականին, սակայն չեն հասցրել ընդգրկվել նախորդ տարվա քվեարկությանը:
Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիճ տեսակի հարվածով գոլը, որը նա խփել էր «Սանդերլենդի» հետ խաղում, զարմանալիորեն ցուցակում չկա: Փոխարենը, Օլիվյե Ժիրուի նմանատիպ հարվածով գնդակը, որը Մխիթարյանի գոլից մի քանի օր հետո էր արձանագրվել, հավակնում է լավագույնի կոչմանը:
Թեկնածուների ամբողջական ցանկը.
Կևին Պրինս Բատենգ («Լաս Պալմաս», 23.10.2016)
Ալեխանդրո Կամարգո («Ունիվեսիդադ դե Չիլի», 04.12.2016)
Դեյնա Կաստելյանոս (Վենեսուելայի Մ-17 կանանց հավաքական, 24.10.2016)
Մուսա Դեմբելե («Սելթիկ», 05.02.2017)
Օլիվյե Ժիրու («Արսենալ», 01.01.2017)
Ավիլես Ուրտադո («Տիխուանա», 01.04.2017)
Մարիո Մանջուկիչ («Յուվենտուս», 03.06.2017)
Օսկարինե Մասուլուկե («Բարոկա», 04.12.2016)
Նեմանյա Մատիչ («Չելսի», 23.04.2017)
Ժորդի Մբոլա («Բարսելոնայի Մ-19», 22.02.2017)
Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում