«L’Equipe». Ասենսիոն` աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, Ալին ու Մբապեն եռյակում են

Ֆրանսիական «L’Equipe» պարբերականը կազմել է իր վարկածով աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակում ընդգրկվել են 1996 թվականի հունվարի 1-ից հետո ծնված խաղացողները:

Առաջին տեղն է զբաղեցրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: Իսպանացուն հաջորդել են «Տոտենհեմի» կիսապատպան Դելե Ալին ու «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն: «Բարսելոնայի» պատմության ամենաթանկ տրանսֆերը` Ուսման Դեմբելեն զբաղեցրել է 4-րդ, իսկ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման` 5-րդ տեղը:

Լավագույն քսանյակը հետևյալ տեսքն ունի.

1. Մարկո Ասենսիո («Ռեալ Մադրիդ»)

2. Դելե Ալի («Տոտենհեմ»)

3. Կիլիան Մբապե («ՊՍԺ»)

4. Ուսման Դեմբելե («Բարսելոնա»)

5. Ջանլուիջի Դոնարումա («Միլան»)

6. Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»)

7. Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի»)

8. Քինգսլի Կոման («Բավարիա»)

9. Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»)

10. Տիմո Վերներ («ՌԲ Լեյպցիգ»)

11. Կրիստիան Պուլիշիչ («Բորուսսիա» Դ.)

12. Կասպեր Դոլբերգ («Այաքս»)

13. Յուլիան Բրանդտ («Բայեր»)

14. Ջոնաթան Տա («Բայեր»)

15. Դանի Սեբալյոս («Ռեալ Մադրիդ»)

16. Յուրի Տիլեմանս («Մոնակո»)

17. Բենջամին Հենդրիխս («Բայեր»)

18. Ֆրանկ Կեսիե («Միլան»)

19. Դավինսոն Սանչես («Տոտենհեմ»)

20. Պատրիկ Շիկ («Ռոմա»)

Ամբողջական ցանկին, որի մեջ ընդգրկված է 50 ֆուտբոլիստ, կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում