Հայ հեծանվորդը մասնակցում է աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 17-24-ը, Նորվեգիայի Բերգեր քաղաքում կկայանա խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը:

Համաշխարհային ստուգատեսին Հայաստանից մասնակցում է ներկայումս ԱՄՆ-ում բնակվող և մարզվող Հրաչյա Շաբոյանը՝ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին, – հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հրաչյան հանդես է գալու երիտասարդների առաջնությունում: Նա սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է 135 կմ խմբային վազքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում