Նեյմարը վնասվածք է ստացել

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը չի մասնակցելու Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Մոնպելյեի» հետ արտագնա հանդիպմանը:

As.com-ը հայտնում է, որ բրազիլացու վնասվածքը լուրջ չէ: Փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին որոշել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բավարիայի» հետ կայանալիք կարևոր խաղից առաջ 25-ամյա ֆուտբոլիստի առողջությունը ռիսկի չենթարկել:

Հիշեցնենք, որ Լիգա 1-ի 6-րդ տուրի՝ «Լիոնի» հետ հանդիպման (2:0) ժամանակ Նեյմարը վիճաբանել էր իր թիմակից Էդինսոն Կավանիի հետ: Հետագայում ՊՍժ-ի նախագահ Նասեր Ալ Խելայիֆիի միջամտությամբ տարաձայնությունը հարթվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում