«Երևան Օփեն»-ում երկու առաջատար կա

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի 4-րդ տուրը,- հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տուրի կենտրոնական պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Արման Միքայելյանը 13 քայլում հաղթեց Ամին Թաբաթաբեյին, Կարեն Գրիգորյանը ուժեղ գտնվեց Արթուր Գաբրիելյանից, կրկնակի Օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանի և Տիգրան Լ. Պետրոսյանի դիմակայությունում ուժեղ գտնվեց վերջինս, իսկ առաջին խաղատախտակի վրա գրոսմայստերներ Ալեքսյե Կիսլինսկին և Ալեքսեյ Ալեքսանդրովը հաշտություն կնքեցին:

4 տուրից հետո աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Կարեն Գրիգորյանը և Արման Միքայելյանը: 13 շախմատիստ առաջատարներին զիջում է կեսական միավորով: 5-րդ տուրի կենտրոնական պարտիայում առաջատարները կմրցեն միմյանց դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում