Մյուլեր. Արագությունում «Բավարիան» հետքայլ է կատարել

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը դժգոհ է Բունդեսլիգայի 6-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» հետ մրցավեճում (2:2) մյունխենցիների ցուցադրած խաղից:

«Ոչ թե «Վոլֆսբուրգը» մեկ միավոր վաստակեց, այլ մենք նվիրեցինք նրանց: Երկրորդ կեսում երեք սուպերպահ ունեինք, որոնք պետք է իրացնեինք: Պաշտպանությունում «Վոլֆսբուրգին» երկու անգամ թույլ տվեցինք սպառնալ դարպասին, և երկու գոլ գրանցվեց:

Ընդմիջումից հետո չէինք գործում ինչպես միասնական թիմ: Շատ էին ազատ գոտիները: «Շալկեի» ու «Մայնցի» հետ հանդիպումների համեմատ արագությունում հետքայլ ենք կատարել»,- գերմանացու խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում