Թոփ-5 առաջնություններ. Միայն մեկ թիմ գոլ բաց չի թողել

Եվրոպայի առաջատար հինգ առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) միայն մեկ թիմի է հաջողվել սեփական դարպասն անառիկ պահել:
Առայժմ լավագույն պաշտպանությունն ունի Դորտմունդի «Բորուսսիան», որը 5 «չոր» խաղ է անցկացրել:

«Squawka»-ն հայտնում է, որ հոլանդացի Պետր Բոշը դարձել է Բունդեսլիգայի պատմության առաջին մարզիչը, ում թիմը մեկնարկային 5 խաղում սեփական դարպասն անառիկ է պահում:

Այդ հանդիպումներում ռուրյան թիմը 13 գոլ է խփել, 13 միավոր վաստակել ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այսօր դորտմունդցիները մրցելու են Մյունխենգլադաբխի «Բորուսսիայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում