«Ատլետիկոն» հաղթեց «Սևիլյային» և բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալեց «Սևիլյային» և առավելության հասավ 2։0 հաշվով։ Մադրիդյան թիմի կազմում մեկական գոլով աչքի ընկան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն և Անտուան Գրիզմանը։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Դիեգո Սիմեոնեի թիմը մեկ միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային», որը սակայն տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Սևիլյան» մնաց 13 միավորով՝ երրորդ տեղում։

Իսպանիայի առաջնության, 6-րդ տուր

«Ատլետիկո» – «Սևիլյա»՝ 2։0
Գոլերը՝ Ֆերեյրա-Կարասկո 46՛, Գրիզման 70՛

Տեսանյութը դիտեք այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում