Գոլառատ խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Տոտենհեմը» հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ։ Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։3 հաշվով։ 

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց Կրիստիան Էրիքսենը, իսկ «Վեսթ Հեմից» հաշիվը կրճատեցին Խավիեր Էրնանդեսը և Շեյկու Կույատեն։ 70-րդ րոպեից սկսած՝ Սերժ Օրյեի հեռացումից հետո, «Տոտենհեմը» խաղաց 10 հոգով։

Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ունի 11 միավոր և զբաղեցնում է դեռևս երրորդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Հեմը» 4 միավորով 17-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Վեսթ Հեմ» – «Տոտենհեմ»՝ 2։3
Գոլերը՝ Էրնանդես 65՛, Կույատե 87՛ – Քեյն 34՛, 38՛, Էրիքսեն 60՛
Հեռացում՝ Օրյե 70՛

Տեսանյութը դիտեք այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում