Եզրափակիչ. Կայացել է Արոնյան – Դին առաջին պարտիան (կատարված քայլեր)

Թբիլիսիում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում անցկացվել է եզրափակչի առաջին մրցախաղը:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Լիժեն Դինի հետ, սակայն չի կարողացել հաղթանակ տոնել: Կատարված 28 քայլից հետո հայ գրոսմայստերը լավ հնարավորություն է ունեցել` զինվոր f4 f5, որից հետո լուրջ առավելություն կստանար, սակայն դրա փոխարեն Արոնյանն արքան է մոտեցրել ձիուն:

Հետագայում խաղը սրելու այլ հնարավորություն չի ընձեռնվել, ուստի մրցակիցները երեք անգամ կրկնել են նույն քայլերը և ոչ-ոքի գրանցել:

Պատասխան մրցախաղը կկայանա վաղը:

Կատարված քայլեր

Հետևեք մեզ նաև Telegram-ում